ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փլվող դպրոցի համար 40 հազար դոլար չունեն, հանրաքվեի համար 7 միլիոն 300 հազար դոլար ունեն». Լուսինե Հարոյան
02:10, 22.02.2020 | mamul.am
10949 | 3

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների: Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել:
Ուրեմն ուշադրություն, այս հանրաքվե-խեղկատակության ծախսն էլ նախատեսված չէր այս տարվա բյուջեի մեջ, բայց այս կառավարությունը կարողանում է տրամադրել հանրաքվեին 7 միլիոն 300 000 դոլար, իսկ դպրոցը փուլ գալուց փրկելու համար ընդամենը 40 000 դոլար չի կարողանում:
Էլի չտա՞մ որակավորում էս կառավարությանն ու իրենց շեֆին:
Լավ, ժողովուրդ, սենց մինչև ու՞ր ու մինչև ե՞րբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր