ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է 3622 մարդ, ամբողջ աշխարհում՝ 36 117 մարդ
10:15, 28.02.2020 | mamul.am
7369 | 0

Անցած մեկ օրում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 44 դեպք, վարակման 327 նոր դեպք (մեծ մասը՝ Հուբեյ նահանգում, 318 մարդ), մահացածների ընդհանուր թիվը հասել է 2788 մարդու, հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Ընդհանուր առմամբ` վիրուսից կարողացել են ապաքինվել 36 117 հիվանդ, իսկ վարակակիր է համարվում 78 824 մարդ, վիրուսի կասկածանքով ստուգում է անցել ավելի քան 656 000 մարդ։ Բելառուսում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը: Հիվանդն Իրանի քաղաքացի է, ով ժամանել է Բաքվից: Այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նոր COVID-19 կորոնավիրուսի վարակվելու առաջին դեպքը գրանցվել է Նիգերիայում, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը: Հիվանդությունը հաստատվել է Լագոսում գտնվող հիվանդի մոտ: Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը: Վարակման դեպքերի թիվը հասել է 2022-ի, նախօրեին հիվանդների քանակն ավելացել է 256-ով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր