ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում
19:25, 28.02.2020 | mamul.am
4558 | 0

Chipset նորոգման կենտրոնն ինը տարի իրականացնում է տարբեր բրենդների սպասարկում, հանդիսանում է Apple-ի լիազորված միակ սերվիս-կենտրոնը Հայաստանում: Apple ընկերությունը կենտրոնին ապահովում է գործարանային պահեստամասերով, ինչը, թերևս, երաշխավորում է ցանկացած գաջեթի նորոգման բարձր որակ: «Մինչ նորոգումը և դրանից հետո, տեխնիկան թեստավորում է բոլոր խնդիրները»,- նշում է կենտրոնի գլխավոր ինժեներ Սուրեն Պարակեսիկովը, ով բացման օրից այստեղ է աշխատում, ունի բազմաթիվ որակավորումներ և մասնագիտացած է Apple ապրանքանիշի տեխնիկայի մեջ:

Ի դեպ, կենտրոնում բոլոր ինժեներներն ամեն տարի վերապատրաստվում են, գործընթացն օնլայն է կատարվում, համապատասխան որակավորումը և թեստը հանձնելուց հետո միայն Apple-ը թույլ է տալիս աշխատանքը շարունակել սպասարկման կենտրոնում:

Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում
Նորեկների առջև ևս խիստ են դրված պայմանները. անկախ ունեցած որակավորումից՝ մասնագետն աշխատանքի անցնելուց առաջ հատուկ դասընթացների է մասնակցում, քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում միայն իրավունք ստանում նորոգել բրենդի սարքերը:

Սուրենը ևս, անկախ իր բազմամյա փորձից, ամեն տարի հանձնում է թեստ, որն, իր խոսքով նպաստում է մասնագիտական աճին: «Հաճախորդը միանշանակ կարող է վստահ լինել, որ իր անսարք տեխնիկան գտնվում է ապահով ձեռքերում»,- ասում է նա՝ հավելելով, որ քիչ չեն դեպքերը, երբ մասնավոր նորոգման կետերում պահեստամասերը ոչ միայն ցածրորակ են, այլ նաև մեկ անգամ վերականգնված, նորոգված, իսկ պաշտոնական սերվիս-կենտրոնում նման բաները բացառվում են: «Այստեղ բոլոր պահեստամասերը տրամադրում է արտադրողը, ինչը դրական է ազդում արված աշխատանքի որակի վրա, հետագայում ծագող խնդիրներն էլ լինում են մինիմալ: Հարկ է նշել, որ ոչ լիազորված սպասարկման կենտրոններից օգտվելու դեպքում հաճախորդը կարող է զրկվել իր երաշխիքային սպասարկումից»: Այս ամենից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտվել բացառապես լիազորված սպասարկման կենտրոններից, սարքերը գնել միայն ապրանքանիշի պաշտոնական խանութ-սրահներից: Ի դեպ, Սուրենն Apple-ի դեպքում առաջին հերթին նշում է օգտագործման մատչելիությունը, մենյույի պարզ ու հասկանալի լինելը, նրա խոսքով՝ օգտագործման հետ բարդություններ, խափանումներ չեն ծագում:

Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում

Իսկ թե ձեռք բերված Apple ապրանքանիշի տեխնիկան անմիջապես պաշտոնական ներկայացուցչի՞ց է գնված, թե՞ ոչ, մասնագետները խորհուրդ են տալիս պարզել www.isupport.am կայքից: Այն հասանելի է յուրաքանչյուրին. անհրաժեշտ է մուտքագրել սարքի սերիայի համարը: Ի դեպ, կայքում կարելի է տեղեկանալ նաև այն խանութ սրահների անվանումներին ու հասցեներին, որտեղից կարելի է ձեռք բերել Apple ընկերության պաշտոնական տեխնիկան:

Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր