Չինաստանում նոր կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականի նոյեմբերի 17-ին, հաղորդել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով կառավարության փաստաթղթերը: Ըստ պաշտոնական տվյալների, նոյեմբերի 17-ին կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը եղել է Հուբեյ նահանգի 55-ամյա բնակիչ: Այդ պահից սկսած առողջապահական մարմիններն օրական գրանցել են վարակի մեկից հինգ դեպք՝ մեկ ամսվա ընթացքում: |