Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+7 °C, +6 °C ... +9 °C Վաղը`+16 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը. #Корреспондент
14:30, 26.03.2020

Մարտի 26-ի առավոտյան աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 472.076 դեպք՝ համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալների։

Ըստ այդմ՝ մահացել է 21 308 մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 114 870: Կորոնավիրուսի վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։

Նշենք, որ Իտալիան մնում է մահացության բարձր ցուցանիշով առաջին երկիրը, որտեղ մահացել է 7 503 մարդ: Իտալիային հաջորդում է Իսպանիան՝ 3 647, Չինաստանը տեղափոխվել է երրորդ հորիզոնական։ Չինաստանում մահացել է 3 169 մարդ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր