Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Եվրոմիության երկրների իր գործընկերներին, որ Շենգենյան գոտու տարածքը կարող է փլուզվել, եթե ԵՄ երկրները համերաշխություն չցուցաբերեն կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին: «Եվրոպական նախագծի գոյատևումը վտանգված է»,- հայտնել է Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, որն անցել է տեսակոնֆերանսի ձևաչափով: |