ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ամենաարդյունավետ ճանապարհը բնակչության համապետական մակարդակով թեստավորումն է». Ն. Մկրտչյան
01:05, 28.03.2020 | mamul.am
6496 | 2

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ, Հայաստան պետությունն ունի՞ այդ հնարավորությունը, թե՞՝ ոչ, բայց համավարակի կանխարգելման ամենաարդյունավետ ճանապարհն այս պահին ողջ բնակչության զանգվածային, համապետական մակարդակով թեստավորումն է: Այդ ժամանակ ոչ միայն իրական թիվը հայտնի կդառնա, այլև՝ բոլոր անհայտ վարակակիրները: Ի վերջո, անհայտները պոտենցիալ վտանգ են վարակի տարածման համար: Հատկապես՝ քաղաքացիական ինքնագիտակցության այս ցածր պայմաններում: Ի վերջո, ոչ ոք չգիտե, թե ինքը շփվե՞լ է արդյոք վարակակիրի հետ, թե՞՝ ոչ, դարձե՞լ է վարակ փոխանցող, թե՞՝ ոչ: Այո՛, վարակվելը դեռ դատավճիռ չէ, բայց կանխարգելումը խիստ կարևոր է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր