Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.74, EUR 547.57, RUB 6.82, GBP 608.34
+22 °C, +20 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը 703 734 է. #Интерфакс
16:45, 30.03.2020

Մարտի 30-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 703 734 դեպք՝ համաձայն South China Morning Post-ի տվյալների։ Մահացել է 33 210 մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 146 000:

Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը կազմել է 720 117, մահացել է 33 958 մարդ, վերականգնվել ավելի քան 149 000-ը:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է․ հիվանդ է 136 880 մարդ, մահացել է 2 409-ը` համաձայն South China Morning Post-ի տվյալների: Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ վարակակիրների թիվը կազմում է 142 106 մարդ:
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի 97 689 դեպք, մահացել է 10 779 մարդ, առողջացել 10 950-ը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր