ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+21 °C
«Անհրաժեշտ է՝ «ոչ մի թիզ պարապ հող» կարգախոսով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել». Լևոն Շիրինյան
22:05, 07.04.2020 | mamul.am
4981 | 1

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի'ց.
Ակնհայտ է, որ գլոբալացման վիրուսային կերպափոխումներն ու մեր հանրապետության, գողապետության գիշատիչների կողոպուտի արդյունքում ընդհանուր քայքայվածությունը, կառավարության առջև է դնում պետության ամրապնդման ու նրա գործառույթների կատարելագործման հիմնախնդիրը՝ ասվածի համատեքստում առանձնացնելով երկրի պարենավորման հույժ անհրաժեշտ գործը, անհրաժեշտ է աննախադեպ չափերով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել՝ «ոչ մի թիզ պարապ հող» կարգախոսով:
Այդ աշխատանքների կազմակերխպման համար առաջարկում եմ Վարչապետին կից ստեղծել արտակարգ լիազորություններով օժտված Կորդինացիոն Կոմիտե»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր