Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 774 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 62 733, փոխանցում է РБК-ն։ Նախօրեին մահացել է 42 մարդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 555։ Ապաքինվել է 471 մարդ, ընդհանուր՝ 4 891։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 1 959 նոր դեպք (ընդհանուր՝ 33 940 դեպք): Մերձմոսկովյան շրջանում վերջին մեկ օրվա ընթացքում վարակվել է ավելի քան 688 մարդ (ընդհանուր՝ 7 278 դեպք) և Սանկտ Պետերբուրգում` 191 (ընդհանուր՝ 2 458 դեպք): |