ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Վեոն Արմենիա»-«Յուքոմ» բանակցությունները դադարեցվել են
14:00, 06.05.2020 | mamul.am
7052 | 0

«Վեոն» ընկերությունը, որին պատկանում է «Բիլայն Արմենիա» ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», տեղեկացնում է, որ դադարեցրել է «Յուքոմ»-ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները:

«Ընկերությունը հայտարարում է, որ «Յուքոմ»-ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 15-ին «Վեոն» ընկերությունը հաստատել էր, որ քննարկումներ է վարում: 2019-ի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ «Բիլայն») գնելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր