ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Տավուշի ու Լոռվա մարզերը դրվելու են թշնամու ափի մեջ». «Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիան` Շենգավիթում
21:36, 06.05.2024 | mamul.am
1597 | 0

Այսօր Շենգավիթ վարչական շրջանում «Մայր Հայաստանի» կողմից իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ։
««Մայր Հայաստանն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»։ «Մայր Հայաստանն» ընտրություններին մասնակցեց անտանգության կարգախոսներով, և ընտրություններից հետո տեղի ունեցածը հաստատեց մեր պնդումները, որ այս իշխանությունները տանում են նոր զոհերի, նոր կորուստների, նոր նվաստացումների»,- ասել է Մանուկ Սուքիասյանը։
Նա կոչ է արել տեր կանգնել երկրի ճակատագրին՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում լռությունը համարվելու է օրվա իշխանությունների վարվող քաղաքականությանը համերաշխություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր