ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Սասուն Միքայելյանի սարքած ծեծկռտուքի հետևանքով կարող է տուժել Հովհաննես Իգիթյանը. «Հրապարակ»
09:00, 21.05.2020 | mamul.am
6925 | 0

«Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հարցը հասել է մինչև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Մեր տեղեկություններով, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE), որի անդամն է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մոտ մեկ շաբաթ է արդեն՝ սկսել է, այսպես կոչված, փաստահավաք աշխատանքներ։

Հերթով լսում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ միջադեպին մասնակից կողմերին, միջադեպի մասին մանրամասներով են հետաքրքրվում։ Լսել են Սասուն Միքայելյանի վիրավորանքներն ու հարվածներն իր մաշկի վրա զգացած ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, իսկ ԵԽԽՎ-ի իշխանական պատվիրակներից այդ սև գործը՝ բացատրություններ ներկայացնելը, դրվել է Հովհաննես Իգիթյանի ուսերին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր