ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Իրանում մոտ 10 հազար բուժաշխատողի մոտ հաստատվել է #COVID_19 կորոնավիրուսը
17:10, 21.05.2020 | mamul.am
8824 | 0

Իրանում մոտ 10 հազար բուժաշխատողի մոտ հաստատվել է COVID-19 կորոնավիրուսը, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության փոխնախարար Քասեմ Ջան Բաբային։

Նա ասել է, որ որոշ բուժաշխատողներ մահացել են կորոնավիրուսից, սակայն չի նշել, թե քանի հոգի։
Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Իրանում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 126 949 մարդու մոտ։ Մահացել է 7 249 հիվանդ, ծանր վիճակում է գտնվում 2 655 պացիենտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր