Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս իշխանությունը շատ երկար չի դիմանա: Համաճարակը կատալիզատորի դեր է կատարելու և արագացնելու է այն գործընթացները, որոնք, միևնույն է, լինելու էին, բայց՝ ժամանակի ավելի երկար կտրվածքում: Գործին չեն օգնում իշխանության արագ հղփանալը, ժողովրդից ստացած ուժով ժողովրդից արագ կտրվելը, պաշտոնյաների հիմարությունը, անգրագիտությունն ու ստախոսությունը, որոնք իշխանության անկումն ավելի ու ավելի են արագացնում: Թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունը, անհնար է կռահել: Եվ դա է այսօր ամենակարևոր հարցը, ոչ թե այն, թե որքան կկառավարի դեռ կիսագրագետ անչափահասների այս խմբակը»: |