ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ուսման վարձի փոխհատուցում է ստացել 2687 ուսանող և 758 կլինիկական օրդինատոր
17:30, 22.05.2020 | mamul.am
3781 | 0

ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շրջանակում պետությունն ուսման վարձի փոխհատուցում է տրամադրել 2687 ուսանողի և 758 կլինիկական օրդինատորի:
Մասնավորապես, ավարտական կուրսերում սովորող 1171 ուսանողի հատկացվել է ուսման վարձի 100% փոխհատուցում: Ոչ ավարտական կուրսերի 1516 ուսանողներ ստացել են ուսման վարձի 75% փոխհատուցում: Իսկ կլինիկական օրդինատուրայի 758 սովորողի տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 753 մլն 972 հազար դրամ գումարի չափով :
14-րդ միջոցառմամբ սահմանված ուսանողական վարկերի նոր պայմաններով սուբսիդավորման գործընթացի շրջանակում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր և տրամադրվել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ իրականացնելու միջոցառումից բխող վարկերի նոր պայմաններով սուբսիդավորում:

Ծրագրի իրականացման համար ընտրված բանկերը, բուհերից ճշտելով ուսանողների միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի վերաբերյալ տեղեկատվությունը, հանձնառություն են ստանձնել պատշաճ կերպով սպասարկել ուսանողական վարկերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր