Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ովքեր բողոքի նոր ակցիաներ են սկսել մայրցամաքային Չինաստանի կողմից ընդունված պետանվտանգության նոր օրենքի դեմ: Սա առաջին բողոքի ակցիան է «Հոնկոնգի իրավական համակարգի և հարկադիր կատարման մեխանիզմի բարելավման մասին» օրինագծի քննարկումների սկզբից ի վեր: Քննարկումներն անցնում են Չինաստանում: Ըստ այդ փաստաթղթի՝ Հոնկոնգի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն պետական դավաճանության, ապստամբության, ընդվզման, անջատողականության, դիվերսիոն գործողության համար: Այսօր հարյուրավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց՝ վահաններով ու հակակառավարական կոչերով: Նրանք պնդում են, որ այդ օրենքը քրեականացնում է ազատ կարծիքը: Ի պատասխան՝ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և պղպեղի սրվակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տալիս զանգվածային կուտակումները կորոնավիրուսի վտանգի պատճառով: |