«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ։ Որքանո՞վ են իրական «առերևույթ» հարուցված քրեական գործերը։ Համենայնդեպս, հիշենք, որ այս քաղաքապետերն իշխող ՔՊ-ից չեն։ Որքան հիշում եմ, Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետի դեմ էլ է հարուցված քր․ գործ, ով էլ ԲՀԿ-ական այլ գործչի հետ միասին պատանդներ են պահվում․ «Տե՛ս, հա Գագիկ Ծառուկյան, խելոք մնա․․․»։ |