Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.18, EUR 575.37, RUB 6.62, GBP 639.27
+18 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան
14:00, 30.05.2020

Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր