ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
#Amazon-ն արգելում է ոստիկանությանը կիրառել իր ստեղծած դիմաճանաչողական տեխնոլոգիաները
03:10, 12.06.2020 | mamul.am
13304 | 0

Ամերիկյան Amazon առևտրային ինտերնետ-ընկերությունը մեկ տարով ոստիկանության կողմից իր ստեղծած Amazon Rekognition դիմաճանաչողական տեխնոլոգիաներն օգտագործելու մորատորիում է սահմանել: Այս մասին հայտնի է դարձել ընկերության բլոգում հայտնված հայտարարության միջոցով։ Կառավարությունը պետք է մշակի ավելի խիստ կանոններ՝ դիմաճանաչողական տեխնոլոգիաների օգտագործումը կարգավորելու համար, նշում է Amazon-ը: «Հուսով ենք, որ այս մեկ տարվա մորատորիումը Կոնգրեսին բավական ժամանակ կտա համապատասխան կանոններ մշակելու համար, և մենք պատրաստ ենք օգնել, եթե անհրաժեշտություն առաջանա»,-նշվում է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր