ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Ոսկու գինը նոր ռեկորդներ է սահմանում. #Bloomberg
16:35, 22.06.2020 | mamul.am
11022 | 0

Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 1758,83 (+ 0,9%) դոլարի` մեկ ունցիայի դիմաց, գրում է Bloomberg-ը: 2020 թվականի ընթացքում ոսկու գինն աճել է 15%-ով․ ներդրողները կորոնավիրուսի համավարակի ֆոնին փնտրում են «ապահով ապաստան» ներդրումների համար: Այժմ ազնիվ մետաղի գինն ավելացել է համավարակի երկրորդ ալիքի բռնկման մտավախության պատճառով: Ոսկու գինը մոտենում է մեկ ունցիայի դիմաց 1765,43 դոլար սահմանագծին: Նման ցուցանիշ արձանագրվել է 2012-ին և 8 տարվա ընթացքում առաջին անգամ անցել էր միայն 2020 թվականի մայիսին:
Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2020 թվականին ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց կգերազանցի 2 000 հազար դոլարը: Իսկ JPMorgan Chase & Co.-ն ներդրողներին խորհուրդ չի տալիս հրաժարվել թանկարժեք մետաղից՝ համարելով, որ դա լավագույն ներդրումն է ցածր եկամտի առկայության պայմաններում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր