ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«17 շեհիդ ունենք, 2 դիրք են հայերը գրավել». ադրբեջանցի օգտատեր
02:50, 13.07.2020 | mamul.am
12217 | 0

Ադրբեջանցի օգտատեր Գենց Բոզքուրդլարը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք 17 շեհիդ ունենք,

Ընկերներ, համաձայն մարտի դաշտից մեր ունեցած տեղեկությունների՝ մեր 2 դիրքերը գրավել են Թովուզի ուղղությամբ: Հայերն են գրավել մեր դիրքերը: Ծանր մարտերը շարունակվում են: Թշնամին խոցում է մեր դիրքեը 60 միլիմետրանոց տրամաչափի գնդացիրներով: Մենք 17 շեհիդ (հայրենիքի համար նահատակված) ունենք:

Հանգչեʹք խաղաղությամբ, հանգստություն ձեր հոգիներին: Մենք հաղթելու ենք»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Մովսեսի մարտական հենակետերի ուղղությամբ այս պահին երկուստեք կրակոցներ են հնչում Ադրբեջանի՝ նախահարձակ լինելուց հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր