ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը
10:43, 15.07.2020 | mamul.am
7870 | 0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Քանի որ Ադրբեջանը խստացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությամբ Կոնգրեսին առաջարկվում է զսպել Ալիևի ագրեսիան»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Երկուշաբթի տեղի է ունենալու այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականներ Բրեդ Շերմանի ու Ֆրենկ Փալոնեի առաջարկին»,- հավելել է Համբարյանը։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել է Ազգային պաշտպանական ակտում (H.R. 6395) փոփոխություն կատարելու առաջարկ, որով 2021 թվականի ֆինանսական տարում պաշտպանական հոդվածներով ֆինանսական միջոցներ և ծառայություններ չեն տրամադրվի Ադրբեջանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր