ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ով կանգնած է սահմանին»․ Քիմ Քարդաշյան
10:00, 17.07.2020 | mamul.am
11438 | 1

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Twitter միկրոբլոգի սթորի բաժնում գրառում է կատարել՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ «Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի՝ հրադադար հաստատելու համաշխարհային կոչը՝ հարձակումներ իրականացնելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնում է հարվածել ատոմակայանին։ Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ սահմանին կանգնածների համար։ Եկող շաբաթ կլինի ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրի ռազմական օգնություն»,- գրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր