ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Բժիշկն զգուշացնում է՝ մրգերն ու հատապտուղները կարող են ճարպակալման պատճառ դառնալ
23:30, 26.07.2020 | mamul.am
17705 | 0

Բժիշկ-էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան հայտարարել է, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն մրգերի և հատապտուղների օգտագործումը:
Նա նշել է, որ պտուղներում պարունակվող ֆրուկտոզան օրգանիզմում առաջացնում է ճարպային բջիջների կուտակումներ։ Բացի այդ, մեծ քանակությամբ մրգերի և հատապտուղների հաճախակի օգտագործումը կարող է դառնալ լյարդի ոչ ալկոհոլային ցիռոզի պատճառներից մեկը:
Մասնագետի խոսքով՝ պահպանելով մի քանի պարզ կանոններ, կարելի է խուսափել առողջական խնդիրներից․
*Օրական ուտել ոչ ավելի, քան 200-300 գրամ իրգ ու հատապտուղ: Երկու խնձորը լավ է, երեքն արդեն չարաշահում է:
*Մրգեր և հատապտուղներ ուտել միայն հիմնական կերակուրից հետո,
*Երեկոյան հատապտուղներ և մրգեր չուտել: Դրանցում շատ մանրաթելեր կան, որոնք մարսելու համար շատ ջուր և էներգիա է պահանջվում։ Դա կարող է անհանգիստ քնի պատճառ դառնալ,
- Հյութ մի քամեք խնձորից, նարինջից, խաղողից և այլ մրգերից՝ «ֆրուկտոզայի կրկնակի չափաբաժին եք ընդունում և չեք ստանում որևէ կարևոր բջջանյութ։ Նման հյութերի օգտագործումը հանգեցնում է հոդատապի

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր