ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Այս իրավիճակում Հայաստանը դառնում է Ռուսաստանի համար խոչընդոտ և ոչ թե՝ դաշնակից». Արա Պապյան
10:00, 01.08.2020 | mamul.am
8411 | 0

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնախաբեություն է, որ իբր Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է ՀՀ քաղաքականությամբ։ Բնավ այդպես չէ։ Ռուսաստանն իր արդի քաղաքականության հիմքում դրել է դիմակայությունը Արևմուտքին։ Նման, առաջին հայացքից իռացիոնալ և կործանարար քաղաքականությունը պայմանավորված է նրա տնտեսական թուլությամբ, հետևաբար առանձին բևեռ լինելու անհնարինությամբ։ Դիմակայությունը նրան հնարավորություն է տալիս ստանձնել որոշակի ինքնուրույն դեր, դառնալ բևեռ՝ թեկուզև զուտ ռազմական առումով։ Ըստ այդմ, այս դիմակայության մեջ Ռուսաստանի միակ դաշնակիցն ու քաղաքակրթական աջակիցը մնում է թյուրք֊իսլամական աշխարհը։ Սին են հայերի այն պատկերացումները, որ իբր պանթյուրքիզմը սպառնում է Ռուսաստանին և հետևաբար հայերի ու ռուսների շահերը համընկնում են։ Ռուսաստանը վաղուց է անձնատուր եղել և կատարել իր քաղաքակրթական ընտրությունը՝ նա թյուրք֊իսլամական աշխարհի հետ Արևմուտքի դեմ է։ Այս իրավիճակում Հայաստանը դառնում է Ռուսաստանի համար խոչընդոտ և ոչ թե՝ դաշնակից այստեղից բխող հետևանքներով։

Մտածեք սրա մասին, եթե ուզում եք, որ Հայաստանն ապագա ունենա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր