Լալվար գետի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի են
22:20, 07.08.2020 | mamul.am
3400 |
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Դեբեդ գետի Լալվար վտակի ջրի որակի մոնիթորինգի արդյունքները. «2020թ. օգոստոսի 3-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն իր սոցիալական էջում հրապարակել է Դեբեդ գետ լցվող Լալվար վտակի աղտոտվածության վերաբերյալ տեսանյութ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020թ օգոստոսի 3-ին Լալվար գետի գետաբերանի հատվածում իրականացվել է ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն: Համաձայն լաբորատոր հետազոտության արդյունքների ջրի որակը գնահատվել է 5-րդ դասի («վատ» որակ): Ջրի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության և գնահատման արդյունքները ստորև»: |
Լալվար գետի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները
Լալվար գետի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները
Լալվար գետի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները