Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սպանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է
22:55, 07.08.2020

Օգոստոսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանեց ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Հայտնում են ոստիկանությունից:

Նա 2017 թվականից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Խոսքը 2017 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը Հարավարևմտյան Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում ինքնաձիգով կատարված սպանության մասին է։ Դեպքից անմիջապես հետո 33-ամյա տղամարդը մեկնել էր Հայաստանից։ Հանցագործությունը բացահայտվել էր թարմ հետքերով, պարզվել էր կասկածվողի ինքնությունը, նրան մեղադրանք էր առաջադրվել և հայտարարվել էր հետախուզում։

Սպանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր