Համացանցում նոր տեսանյութ է հրապարակվել Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից, որն ավարտվել է երիտասարդ հայ տղայի սպանությամբ: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն բանավեճի հողի վրա հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ.Մ.-ին: Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1983 թվականին ծնված հայազգի Ա.Գ.-ն: Հանցանքը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում: Մեղադրյալ անձի խուզարկության արդյունքում իրավապահներն առգրավել են զենք, որով իրականացվել է հանցագործությունը: |