ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
18:35, 10.08.2020 | mamul.am
3892 | 0

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի հարակից տարածքի մոտ ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Ավելի վաղ պաստառներով ակցիայի մասնակիցներին էր մոտեցել ոստիկանը և հրահանգել երկու րոպեում լքել տարածքը, քանի որ, ըստ նրա, պաստառներով ակցիան հավաք է դիտարկվում։ Տարածքը չլքելու դեպքում ոստիկանը հայտարարեց, որ ստիպված կլինեն բերման ենթարկել քաղաքացիներին։

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր