ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալտիմոր շրջանում գազի արտահոսքից տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով ավերվել է մի քանի տուն: Ըստ տեղի արտակարգ իրավիճակների ծառայության՝ փլատակների տակ առնվազն 5 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ: Նրանցից 3-ին արդեն հանել են, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կրիտիկական: Մեկ մարդ տեղում մահացել է:
|