ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու», - ասել է այսօր Փաշինյանը։ Այսինքն նա փաստացի խոստովանում է, որ մեր կյանքերի գնով էր որոշել վճարել սեփական իշխանությունը երկարացնելու գինը։ Որ 1000 զոհ ենք տվել վիրուսին, քանզի Նիկոլը ի վիճակի չէր այլ կերպ ապահովել մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները։ Սա անմարդկային և ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը ոչ միայն բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու, այլեւ պատասխան պիտի տա մեր հայրենակիցների կյանքերը խլելու համար»։ |