«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես հապճեպ ծռերին դատել, երբ մյուսների դատերը տեղի չեն ունենում կորոնավիրուսի և այլ անհեթեթ պատճառաբանություններով։ Ժիրայր Սեֆիլյանի դեմ աննախադեպ հիմարության շինծու քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ դավ է նյութվում, ինչո՞ւ են ուզում լավրովյան պլանը խափանողների ձեռքերը կապել, ի՞նչ նոր պլան է մշակվել Հայ ժողովրդի դեմ, ապագան ցույց կտա։ Մի բան հաստատ գիտեմ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակի տերը ժողովուրդն է, և վա՜յ նրան, ով ժողովրդի ցասմանն արժանացավ, դպրոցում լավ չեք սովորել. «Սասնա Ծռերը»՝ դա Հայ Ժողովրդի հավաքական կերպարն է։ Դուք ձեզ եք դատում»։ |