ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ Այսօր արդարադատության նախարարությունը իբր հանրային քննարկում էր կազմակերպել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման առիթով։ Ինչու իբր՝ քանզի իրենք իրենցով նստել էին ջան գյուլում էին անում՝ թե ինչ լավ բան է, աշխարհի ամենալավ բանը, այդ դատարանի չլինելն է մեր վատ ապրելու միակ պատճառը և այլն։ Սա Սորոսի հիմնադրամի «պետության զավթման ու վերականգնման» ծրագիր անվանվող անգրագիտության կետերից է, որը Բադասյանն անշեղորեն է կատարում։ Ս. Գալյանի մտքերին չեմ անդրադառնա, նախ՝ ի տարբերություն իր գործընկերների նա միակն է, որ աչքի է ընկնում ընդգծված զուսպ, ոչ մեծամիտ ու բարեխիղճ պահվածքով, երկրորդ՝ նա սրա գաղափարախոսը չէ, այլ կատարողը։ Կորոնավիրուսից անգործ ու անփող դարձած ժողովրդի ֆոնին միլիարդներ ծախսել բյուջեից սրա համար ցինիզմ է ու անարդյունավետ ծախս, մանավանդ որ 5 կամ 10 ձեռնասուն դատավոր պատվեր անելու համար ունեք։ Այս հարցը մի քանի տեսանկյունից է կարևոր՝ Ասեմ, որ Հայաստանը այս պահին էլ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Transparency international» կազմակերպության ցուցանիշներով այդ 26 երկրների բացարձակ մեծամասնությունից լավ ցուցանիշներ ունի։ Հետևաբար, եթե դուք մտածում եք, որ այս դատարանների ստեղծումից անմիջապես հետո կամ մի քիչ ավելի հետո Բուրունդին կամ Աֆղանստանը դարձել են «անկոռուպցիա» ժողովրդավարության բաստիոններ, սխալվում եք։ Իրականում կարելի էր ե՜ւ մասնագիտացնել ե՜ւ ռեալ լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը։ Սրանք իրենց էությամբ արտակարգ դատարաններ են ու Պետության գլխին դառնալու են պատուհաս։ Գիտեմ, որ այս պահին Փաշինյանին պետք են այնպիսի մարդիկ, որ ինչ ասի , նրանք ասեն «Կլինի, շեֆ»։ Բայց սխալներից խուսափում են կամ շտկում են նրանց շնորհիվ, ովքեր գոնե երբեմն ասում են «ՉԻ լինի, խնդիր կառաջացնի»։ Լուծում գտնողներ բոլորին են պետք, բայց լուծումը չի կարող լինել այնպիսին, որ 3 տարի հետո պետությունը միլիոնավոր դոլարների վնասներ կրի։ Հ.Գ. Մեր կազմակերպությունը մանրամասն և համապարփակ վերլուծել է այս դատարանների հետ կապված վիճակը ու ներկայացրել լուծումներ, որոնք կարծում եմ կլուծեն կառավարության խնդիրը՝ առանց ավելորդ սխալների։ Ուղարկելու եմ Փաշինյանի աշխատակազմ՝ վստահ լինելով, որ իրեն կհասնի։ Եթե իրոք ուզում է խնդիր լուծել օգտակար կլինի։ |