Անօթևան տղամարդը ներխուժել է ամերիկացի ռեփեր Էմինեմի տուն և սպառնացել սպանել նրան, գրել է Detroit Free Press թերթը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին։ Էմինեմն արթնացել է և հայտնաբերել, որ իր թիկունքում տղամարդ է կանգնած։ Այժմ տղամարդու նկատմամբ դատավարություն է ընթանում՝ ուրիշի տուն անօրինական ներխուժման գործով, չորեքշաբթի օրը հայտնել է ոստիկանը: Էմինեմը (Մարշալ Մաթերս) սկզբում մտածել է, որ տղամարդն իր զարմիկն է, բայց պարզվել է, որ օտար մեկն է: Ավելի ուշ հայտնի է դարձել նրա ինքնությունը, նա Մեթյու Դեյվիդ Հյուզն է: Էմինեմի հարցին՝ ինչու է նա եկել, տղամարդը պատասխանել է՝ նրան սպանելու համար: Միջադեպից հետո Հյուզը գտնվում է կալանքի տակ և մեղադրվում է տուն ներխուժելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու մեջ: Նա չորեքշաբթի օրը դատարանում հայտնվել է ձեռնաշղթաներով և բանտային հագուստով: Չորեքշաբթի օրն Էմինեմը դատարանում չի եղել, սակայն նրա փաստաբանը տեսանյութի միջոցով հետևել է գործընթացին: Դատավորը կարծում է, որ դատաքննությունը շարունակելու համար ծանրակշիռ հիմքեր կան և այն նշանակված է սեպտեմբերին: Մաքոմբի շրջանային դատարանում 28 մեղադրանք է առաջադրվել: |