ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ձեր աչքի առջև կփլուզվի թե՛ հանրությունը, թե՛ պետականությունը». Տարոն Սիմոնյան
05:05, 19.09.2020 | mamul.am
4816 | 1

ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոխե՛ք օրենքները, փոխե՛ք մարդկանց, իշխանություններին, մերժե՛ք հներին, պաշտե՛ք նորերի, փոխե՛ք բողոքողներին ու գովերգողներին, ..., ինչքան ուզում եք, փոխե՛ք։

Հանրությունն ու պետականությունը կդիմանան այդ ամենին։ Սակայն ձեր խոսքով ու գործով անցեք բարոյականի իմպերատիվ սահմանը, դարձրեք այդ ամենը սովորական բան, փոխեք հայ մարդու բարոյական արժեքն ու ձեր աչքի առջև կփլուզվի թե՛ հանրությունը, թե՛ պետականությունը...

Հ. Գ. Փա՛ռք տվեք ազգային պատմությանն ու առաքելությանը, որ հավաքական գիտակցության մեջ ձևավորել են մարտնչող տգիտության ու բարոյական սնանկության դեմ դիմադրողականության բարձր աստիճան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր