«Մենք այսօր տեսնում ենք, որ թե՛ վարչապետը, թե՛ իշխանությունները չունեն առարկայական պատասխան բոլոր այն խնդիրներին, որոնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը: Քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ի պատգամավորների կողմից բարեվարքության կանոնների խախտումներ չե՞ն լինում, օրինակ՝ Գևորգ Պետրոսյանի պահվածքը, Աբովյանը հայտնեց, որ ցանկացած պատգամավոր իր տեսակետը հայտնելու իրավունք ունի. «Այսօր պարոն Պետրոսյանը դարձել է հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում»,- ասաց նա՝ հավելելով, որ Գ. Պտերոսյանի շուրջ քննադատություններն ուռճացված են: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ից որոշ պատգամավորներ վայր դնեն մանդատները, Աբովյաննն ասաց. «Ոչ մի տենց խոսակցություններ չկան: Մեզ մոտ շատ հանգիստ, աշխատանքային մթնոլորտ է»: |