ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է. «Հրապարակ»
09:20, 24.09.2020 | mamul.am
6627 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:

Արցախի դատախազությունում, Բաբայանի դիմումի համաձայն, օգոստոսին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ և հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ։ Այսինքն` Բաբայանը փորձելու է ապացուցել, որ 20 տարի առաջ իր դեմ գործ են սարքել, իրեն ու վկաներին ճնշումներով պարտադրել են ցուցմունք տալ:

Մեր տեղեկություններով, Արկադի Ղուկասյանը խնամքով պահում է այն տեսագրությունը, որն արվել է Բաբայանի կալանքից անմիջապես հետո, և որտեղ նա գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ չհրաժարվելով կատարվածի համար պատասխանատվությունից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր