ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Արցախում պահեստազորայինների հավաքն օպերատիվ և կազմակերպված է իրականացվում». Տիգրան Աբրահամյան
15:20, 27.09.2020 | mamul.am
4064 | 0

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում պահեստազորայինների հավաքը բավականին օպերատիվ և կազմակերպված է իրականացվում։

Զինկոմիսարիատները սահմանված կարգով աշխատում են և անհրաժեշտ համալրումների հարցը լուծում։

Արցախի Ազատամարտիկների միությունը, ինչպես 2016-ի ապրիլյանի օրերին, այժմ էլ՝ ակտիվ աշխատանքների մեջ է։ Այն զինվորականները, գեներալները, որոնք թոշակի էին անցել, վերադարձել են շարք, համախմբվել են բանակի շուրջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր