ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ջավախահայերի հումանիտար օգնությունն ուղևորվեց Հայաստան
03:05, 29.09.2020 | mamul.am
5587 | 0

Ջավախահայերի` հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաները, որոնց մուտքը Հայաստան ժամեր առաջ կասեցված էր, այժմ ուղևորվել են հայրենիք: Երկար բանակցություններից հետո վրացի իրավապահները թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը, տեղեկացնում է JNEWS-ը: «Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ»,-հայտնում է լրատվամիջոցը: Անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար, սակայն, երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր