«Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով ևս մեկ խոցված «Բայրաքթար» ԱԹՍ-ի լուսանկարները: Ավելի վաղ հայտնել էինք, որ թեև պատերազմի ընթացքում հայկական կողմը խոցել էր շուրջ մեկ տասնյակ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք, այնուամենայնիվ, երեկ առաջին անգամ խոցված «Բայրաքթար»-ն ընկել էր հայկական զինուժի կողմից վերահսկվող տարածքում: |