Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 509.14, EUR 613.77, RUB 6.73, GBP 679.29
+4 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«100 տարի առաջ Շուշիում տեղի է ունեցել հայերի կոտորած. մենք չպետք է թույլ տանք կրկնություն». Վիկտոր Կոնոպլյով
01:55, 22.10.2020

Ռուս պոետ, «Наша среда» համացանցային հարթակի խմբագիր Վիկտոր Կոնոպլյովը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանն ու առաջին հերթին Ռուսաստանի իշխանություններին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը: Նա հիշեցրել է, որ 100 տարի առաջ Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել հայերի զանգվածային կոտորած ադրբեջանցիների կողմից, ինչը դեպքերից 10 տարի անց մանրամասն նկարագրել է ռուս մեկ այլ պոետ Օսիպ Մանդելշտամը: «Այսօր՝ հարյուրամյակ անց, մենք չպետք է թույլ տանք Արցախի հայության մի նոր կոտորած»,- հայտարարել է Կոնոպլյովը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր