ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դա լուրջ խնդիր է մեզ համար». Զախարովան՝ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության մասին
19:40, 22.10.2020 | mamul.am
6273 | 0

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից բերված զինալների խնդրին: Նա հավաստիացրել է, որ այդ հարցը գտնվում է ռուսական դիվանագիտական և զինվորական կառույցների ուշադրության ներքո։

«Դա իրապես լուրջ խնդիր է մեզ համար։ Մեր զինվորականները, փորձագետներն այդ հարցը լիարժեք վերահսկողության տակ են պահում։ Այդ աշխատանքը լուսաբանելու ենթակա չէ, բայց վստահեցնում եմ` շատ ակտիվ ընթանում է»,- ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են գրոհայինների՝ հակամարտության գոտի ուղարկելու հնարավոր հետևանքները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր