ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում
20:55, 22.10.2020 | mamul.am
12904 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռավար կարգով ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նիստում, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«Երկու երկրների ԱԳ նախարարները հերթական անգամ եկել էին մեզ մոտ: Ամսի 23-ին նրանք հանդիպում են Վաշինգթոնում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ համատեղ, կօգնեն հակամարտության կարգավորմանը»,- ասել է ՌԴ առաջնորդը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր