ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
«1996թ․ առգրավվեց Վազգեն Մանուկյանի` բազմաթիվ տառասխալներով ստեղծագործությունը «Ի՞նչ անել» վերնագրով». Լ. Եղիազարյան
18:40, 28.10.2020 | mamul.am
7372 | 1

Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1996 թվականի դեպքերից հետո ԱԺՄ գրասենյակում առգրավվեց Վազգեն Մանուկյանի՝ բազմաթիվ ու բազմապիսի տառասխալներով ստեղծագործությունը «Ի՞նչ անել» վերնագրով: Սա իրեն նախագահ դարձնելու հրեշավոր մի ծրագիր էր՝ գեբելսյան ոճով:
Բերենք մի քանի հատված ու դուք կհամոզվեք, որ նա ընդունակ է ամենասարսափելիին:
1. «Կարելի է կատարել, այսպես կոչված, հոգեբանական հետախուզություն պատգամավորների շրջանում: Այսինքն, ելնելով պահի իրավիճակից, նրանց միջև այս կամ այն վիճահարույց հարցի քննարկման ժամանակ նրանց հետ վարել տակտիկական (քիչ էլ դիվանագիտական) զրույց առանձին-առանձին, հանդես գալ արբիտրի դերում: Արբիտրը ենթադրում է երկպառակություն, և այն դեպքում, որում դուք գտնվում եք երկու պատգամավորների կամ երկու խմբակցությունների միջև, որոնք դժվարությամբ են իրար հարմարվում, ձեր առաջին հոգսը պետք է լինի, որ սկզբից բորբոքեք նրանց մեջ նախանձ, վրդովմունք, նույնիսկ որոշ վեճ, աշխուժացնեք այն, վերջապես ձեր միջնորդությունն անհրաժեշտ դարձնեք: Պետք է գժտեցնել այն մարդկանց, որոնց ուզում են հաշտեցնել. նրանք լավ տվյալներ ունեն, որպեսզի ատեն միմյանց և ինֆորմացիա տան ձեզ: Օգտագործեցեք դա, որպեսզի հասնեք այնպիսի վիճակի, որը ձեզ (վերջին հաշվով՝ մեզ բոլորիս) ձեռնտու է: Ձեր ներսից պիտի ընտրեք այդպիսի խնդիրներ ստեղծող վարպետին, որը վարպետորեն տանի այդ դերը»:
2. «Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկություններում՝ աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի՝ Թատերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով: Այդ բոլորը կատարվի այնքան վարպետորեն, որ իրենց շարքերում ստեղծի փոխադարձ անվստահությունն ու կասկածը: Կա աննկատ պայթեցման տարբերակ...»:
Եվ վերջապես՝ ամենասարսափելին. այս մոլագարը 1996-ի իր նախընտրական գործողությունների ու միջոցառումների թվում նախատեսում էր Ադրբեջանին հրահրել հարձակման անցնել Ղարաբաղի և Հայաստանի վրա և դրա միջոցով հեշտացնել իր հաղթանակը նախագահական ընտրություններում. «Կարելի է նաև աշխատանք տանել Ադրբեջանին նախահարձակ դարձնելու Արցախի ու Հայաստանի սահմանային ճակատներում»,- նշում է իր ծրագրերում:
Սա մեր սերունդը չի մոռացել, Վազգե՛ն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր