ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սենց նամակ եմ ստացել ճակատում կռվող մեկից, որը որոշեցի իր թույլտվությամբ հրապարակել: Գիտեմ, որ առաջնագծում սա շատերն արդեն կարդացել են: Բաց նամակ հային Ի՞նչ անել։ Կռվել: Աֆղանստանի պատերազմի հարյուրավոր ժամեր վիդեոներ կան: Աֆղանցին կռվել է ժամանակի ամենահզոր բանակի դեմ: Որը կռվել է էն ժամանակվա գերժամանակակից զենքերով: Աֆղանցին չի ասել՝ հրետանին թող ավելի տոչնի խփի, որ կռիվ տամ: Որովհետև աֆղանցին հրետանի չի ունեցել: Ունեցել է՝ ավտոմատ ու կամք: Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող ավելի հզոր լինել, քան Սովետը, կամ Ամերիկան, որոնք երկուսն էլ պարտվեցին մեկը Աֆղանստանին, մյուսը՝ Վիետնամին: Հա, կասեք՝ Վիետնամը Սովետի աջակցությունն ուներ, Աֆղանստանն էլ՝ Ամերիկայի: Նրանք ոչ թե աջակցություն ունեին, դրա համար կռվեցին, այլ կռվեցին, դրա համար աջակցություն ունեցան: Էսօր Հայաստանն ու Արցախն էնքան զենք ունեն, որ երբեք չեն ունեցել: Ատոմային ռումբ, ճիշտ ա, չունենք: Բայրաքթար, ճիշտ ա չունենք: Ինչպես աֆղանցին, ՄԻԳ ու ՍՈՒ չունեին: Բայց մեռնելով էլ լինի՝ հողը պիտի պահենք: Մեր ինժեներները մեռնելով էլ լինի, պիտի հակաբայրաքթարը գտնեն ու մեր կործանարար զենքը ստեղծեն: Ու կստեղծեն: Ու քանի չեն ստեղծել՝ եղանով էլ լինի, հողը պիտի պահենք: Արթնացրու քո միջի գազանին ու դաժան եղիր առաջինը ինքդ քո նկատմամբ: Մինչև ինքդ քեզ չսպանես, թշնամուն չես կարա սպանես: Կռվիր այնպես, ասես մեռել ես վաղուց: Ու կհաղթես, տարբերակ չունես՝ ու կհաղթես»: |