Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.53, EUR 634.35, RUB 7.13, GBP 712.78
+7 °C, +1 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այդ ստորագրությունը միայն իրենը չէ». Համլետ Կիրակոսյան
04:10, 24.11.2020

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հանձնման դավաճանական փաստաթղթի տակ թեև դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, և հենց նա է այս ամոթալի պարտության հիմնական պատասխանատուն, բայց այդ ստորագրությունը միայն իրենը չէ։ Դրա համար պատասխանատու են նաև մի շարք քաղաքական ուժեր ու դերակատարներ, որոնք երկար ժամանակ նախապատրաստել էին այդ ստորագրությունը (նախկին իշխանությունները)։

Պատասխանատու են այսօր փողոցներում հանրահավաքներ անող, Նիկոլի հրաժարականը պահանջող որոշակի շրջանակներ ու գործիչներ, որոնք Նիկոլին մեղադրում են արկածախնդրության, մի շարք մեծագոչ հայտարարություններ անելու (զորօրինակ՝ Արցախը Հայաստան է ու վերջ), պատերազմ հրահրելու, բանակցությունները վիժեցնելու մեջ։

Հիշենք, թե այդ ուժերն ու գործիչները վերջին երկու տարում ինչեր էին հայտարարում ու սադրանքների դիմում՝ ներքաղաքական նպատակներով Արցախի հարցը շահարկելու միտումով՝ Նիկոլը եկել է հողերը հանձնելու հոլովույթով։ Հենց նրանք Նիկոլին մղեցին անելու արկածախնդրական հայտարարություններ (իհարկե, սա չի նվազեցնում Նիկոլի պատասխանատվության չափը, որպես պետական այր՝ նա չպետք է տուրք տար սադրանքներին)։ Այսպիսով, մենակ Նիկոլը չէ, որ ստորագրել է փաստաթուղթը։ Դրա տակ իրենց անտեսանելի ստորագրությունն են դրել շատերը»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր