ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
«Փոքրիկ մարդու էժան վրեժը»․ Նաիրա Զոհրաբյան
00:10, 25.11.2020 | mamul.am
5158 | 0

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոքրիկ մարդու էժան վրեժը
Արցախի շրջանները հստակ ժամանակացույցով հանձնվում են թուրքին:
Վաղվա գրաֆիկի մեջ Քարվաճառն է:
Այսօր ապամոնտաժվեց Քարվաճառի մուտքի` «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը: Վաղը Քարվաճառից Ադրբեջանը կողջունի Հայաստանի իշխանությանը։
Ռազմագերիների ծնողները խելագարվում են՝ ազերի տականքի տարածած տեսանյութերում տեսնելով իրենց զինվորին: Ռազմագերիների ծնողները ծեծում են բոլոր հնարավոր դռները՝ իրենց որդիներին վերադարձնելու համար:
Ռազմագերիների ու անհայտ կորածների ծնողները այսօր դիմել են Ռուսաստանի նախագահին՝ Հայաստանի և Արցախի իշխանություններից այլևս չունենալով որևէ ակնկալիք:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 մլն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կործաներին փնտրման աշխատանքների կազմակերպման համար:
Թուրքին հանձնված Արցախի բնակավայրերի բնակիչները չեն հասցնում «տեղավորվել» Նիկոլի ու Ալիևի սահմանած ժամանակացույցի մեջ, ու թուրքի վաստակների ստորացնող խրախճանքի տակ բեռնատարի վրա երեխայի սայլակն են բարձում:
Իրենց որդիներին փնտրող բազմաթիվ ծնողներ այս օրերին մնում են Ստեփանակերտի հյուրանոցներում՝ մեկ օրվա համար վճարելով հսկայական գումարներ, իսկ Արցախի ժեկի պետ նախագահը դիմացի մայթ տասնյակ թիկնապահով է անցնում:
Պաշտպանության նախարարության դիմաց ամեն օր արցունք ու սուգ է՝ անհայտ կորածների և ռազմագերիների մայրերի սուգը:
Եվ ահա, այս ողբերգությունը լուծելու փոխարեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է հագուրդ տալ իր պստլիկ բարդույթներին:
30 տարվա անկախ պետականության մեր կոնցեպտը 44 օրում փլուզած մարդը շարունակում է առաջնորդվել ոչ թե պետության ու քաղաքացու շահով, այլ սեփական մանր գավառական քինախնդրությամբ:
Եվ այսօր, այդ փոքրիկ մարդու հերթական գավառական ակտը տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, երբ նրա կամակատար քայլականները մեկ կամիկաձեի պես կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու անգրագետ նախաձեռնությանը:
Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, իր փոքրիկ, նեղ անձնական կրքերով, ֆոբիաներով ու քինախնդրությամբ:
Նման ղեկավարման արդյունքը լինում է արհավիրք, նման ղեկավարման արդյունքը եղավ թուրքի առաջ ծնկի բերված Արցախ, նման ղեկավարման արդյունքը
եղավ ատելությամբ բաժան-բաժան եղած ու բզկտված հասարակություն, նման ղեկավարման արդյունքը եղավ օխլոսի նվաստ բնազդների խրախճանք, նման ղեկավարման արդյունքը եղավ արժանապատվությունը կքած ազգ:
Վաղը, որը շատ մոտ է, պատասխան են տալու բոլորը. ոչ միայն փոքրիկ գավառական քինախնդիրը, այլ նաև նրա անադեկվատ հանձնարարականները կատարող բոլոր գործիքները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր