ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ո՞նց կարելի էր մարդկանց էսպես թողնել բախտի քմահաճույքին` առանց հստակեցման, առանց օգնության». Աննա Կոստանան
21:25, 25.11.2020 | mamul.am
4368 | 2

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերձորի (Լաչին) բնակիչներին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 30-ը դուրս գալու իրենց տներից, լքելու բնակավայրը։ Հետաքրքիր է պետական մակարդակով կա՞ մի գերատեսչություն, որը համակարգված ձևով կազմակերպում է անօգնական մնացած արցախահայերի տեղափոխումը Հայաստան կամ, օրինակ, Ստեփանակերտ, բացի շարքային քաղաքացիներից կա՞ պետական մի մարմին, որ զբաղվում է էս հարցով։

Ո՞նց կարելի էր մարդկանց էսպես թողնել բախտի քմահաճույքին` առանց հստակեցման, առանց օգնության։

Հ.Գ. Բեռնատարներ են պետք մարդկանց ու տան իրեր տեղափոխելու համար։ Արձագանքե'ք, խնդրում եմ նամակով, ովքեր կարող են օգտակար լինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր