ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»․ Ն․ Փաշինյան
12:05, 26.11.2020 | mamul.am
7617 | 1

«Պետք է տեղի ունենան կատարվածի պատճառների վերհանման, ստուգման աշխատանքներ և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա։ Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է»,- այսօր կառավարության նիստի իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի տերը և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան։ Նաև ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով՝ ինչպիսի դերակատարություն պիտի ունենա»,- շարունակեց վարչապետն ընդգծելով․ «Մենք չպիտի թույլ չտանք, որ այդ ապագայի նկատմամբ հավատը սպանվի և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ամրապնդմանը, ուժեղացմանը և հզորացմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր